Զելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա
Միջազգային
Ուկրաինայի Новости.LIVE հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի երեկոյան լքել է Թուրքիան և ուղևորվել Ալբանիա։
«Թուրքիա կատարած պաշտոնական այցն ավարտելուց հետո Վլադիմիր Զելենսկին ուղևորվել է Ալբանիա, որտեղ վաղը մեկնարկելու է Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը», - ասվում է լրատվամիջոցի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հինգշաբթի Զելենսկին ժամանել Է Անկարա, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ ՌԴ-ի հետ բանակցությունների համար Ստամբուլ է ուղարկվել ուկրաինական պատվիրակությունը ՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ: