Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա
Միջազգային
Մայիսի 15-ին, Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամայի և Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հրավերով, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Տիրանա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական հանրության 6-րդ գագաթնաժողովին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տիրանայի միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են Ալբանիայի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և էներգետիկայի նախարար Բելինդա Բալլուկոն և այլ պաշտոնյաներ։