«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)
Միջազգային
«Ես այստեղ եմ»,- ասել է Թուրքիա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ կցանկանար փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ սա շատ պարզ ուղերձ է:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առաջիկա օրերին Պուտինը Ստամբուլ այցելելու ծրագրեր չունի։