Ասֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:
Հասարակություն
Երևանի բյուջեով ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ: Այս մասին գրել է Մանուկ Սուքիասյանը:
«Ձեր մեքենան ջարդվե՞լ է Երևանի ճանապարհներին, փոսերի մեջ հանդիպում եք բազկաթոռ և լվացքի մեքենա: Հոգ չէ. Երևանի 2024թ. բյուջեով ասֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ»,- գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը: