ՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ Ռյուտե
Միջազգային
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը պետք է «ավելի մահաբեր» դառնա: Նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
«ԱԳ նախարարները պետք է ապահովեն, որ ՆԱՏՕ-ն ավելի մահաբեր դառնա։ Կառույցը պետք է այնքան ուժեղ լինի, որ ոչ ոք երբեք չհամարձակվի հարձակվել նրա վրա», - ասել է քաղաքական գործիչը։
Մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է տնտեսության ռազմականացում և պաշտպանական ծախսերի ավելացում։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ուշադրություն պետք է դարձվի ոչ միայն ծախսերի ավելացմանը, այլև դաշինքի երկրների միջև ֆինանսական բեռի հավասարաչափ բաշխմանը: