Սահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. Պապոյան
Տնտեսություն
Որոշ կոնյակի սպիրտ արտահանող որոշ ավտոմեքենաներ բաց են թողնվել, բայց ցավոք սրտի, խնդիր լուծված չէ, որովհետև խնդիր լուծում՝ նշանակում է ինստիտուցիոնալ հասկանանք, թե ինչն է պատճառը։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ դեպի ՌԴ կոնյակի սպիրտ արտահանող հայկական բեռնատարները Վրաստանում կանգնեցնում են, պոկում են պլոմբները, նմուշատում են վերցնում եւ ուղարկում անալիզի, մինչդեռ այդ ապրանքը Վրաստանի համար չէ, Վրաստանը պարզապես տարանցի երկիր է։
«Այստեղ անկեղծ պիտի լինեմ, պատճառները մեզ համար անհասկանալի են, փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել։ Ուզում եմ նշել, որ առաջիկա օրերին ունենք նախնական պայմանավորվածություն, թերևս ես կայցելեմ Վրաստան՝ հարցերը արդեն տեղում լուծելու, հասկանալու համար»,–ասաց նա։