Էստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասին
Միջազգային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա Ուկրաինայի հետ բանակցելու համար պատվիրակություն ուղարկելը «ապտակ է»։ Այսպես է արձագանքել Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան բանակցությունների համար Ստամբուլ ժամանելու՝ Ռուսաստանի ղեկավարի մերժմանը, գրում է Sky News-ը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ Թուրքիա «ցածր մակարդակի» պատվիրակություն ուղարկելը «ապտակի նման մի բան է»։
Մայիսի 11-ին Պուտինը Ուկրաինային առաջարկել է վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականի գարնանը: Նրա խոսքով, հնարավոր երկխոսության հիմնական նպատակը կլինի հակամարտության արմատական պատճառների վերացումը և երկարաժամկետ խաղաղության հասնելը։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը մայիսի 15-ին՝ Ստամբուլում։
Ի պատասխան՝ Զելենսկին ասել է, որ անձամբ կսպասի Պուտինին Թուրքիայի մայրաքաղաքում, սակայն պայմանով, որ Ռուսաստանի Դաշնությունը կհամաձայնի ամբողջական հրադադարի։