Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան
Արխիվ 12-16
Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան մշակման փուլում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախարարը մտադիր է մայիսին այցելել Երևան։
«Գերատեսչությունը ժամանակին կտրամադրի մանրամասն տեղեկատվություն այս հարցի վերաբերյալ», - ասել է Զախարովան։