Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը «Ժողովուրդ». ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը «Փաստ». Ինչպես քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» «Հրապարակ». Ինչու են «Ուժեղները» հրաժարվել գաղտնիության «դոստուպից» Չի կարող այս գաղափարը կյանքի կոչվել. Մասնագետը Երևանի մոտ մարզային մեքենաների կայանման առաջարկի մասին «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը՝ ՌԴ-ի «սև ցուցակում» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Փաստ». Ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով Քաղաքային իշխանության մոտ տեղային շովինիզմ է արթնացել. Ավագանու անդամը Երեւան մտնող մեքենաների արգելքի մասին Ուկրաինան ենթարկվեց ամենամեծածավալ հարձակումներից մեկին

Ֆերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգով

«Իրավունք» թերթի 25 ամյակ

Ֆերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգով

Մենք կրկնապատկում ենք մեր տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը,որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի՝ լիզինգի աջակցության ծրագրից: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

Նախարարը պարզաբանեց՝ ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա ձեռք բերել:

«Մենք 250 մլն դրամի շեմը բարձրացնում ենք մինչև 500 մլն դրամի, որը կօգնի՝ տնտեսվարողներն ավելի մատչելի գներով գյուղտեխնիկա ձեռք բերեն»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ այս պահին 2854 լիզինգառու կա, որոնց տրամադրվել է 4333 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 1523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն և 2790 միավոր այլ գյուղտեխնիկա, օրինակ՝ շարքացան:

«Միայն 23 մլրդ դրամի գյուղատնտեսական տեխնիկա է ձեռք բերվել, իսկ լիզինգի գումարը կազմել է 19,2 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3,6 մլրդ դրամ»,- ասաց նա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ