Զելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր
Միջազգային
Կապված այսօր Ստանբուլում հնարավոր ռուս-ուկրաինական բանակցությունբենրի հետ, ուկրաինական աղբյուրը գրում է.
«Ստամբուլ մեկնող ուկրաինական պատվիրակության կազմում կլինեն նախագահի աշխատակազմի ղեկավար Երմակը, պաշտպանության նախարար Ումերովը, արտաքին գործերի նախարար Սիբիհան և նախագահի խորհրդական Ժովկվան։ Զելենկին եւս կանխավ հայտարարել է մեկնելու եւ այնտեղ Պուտինին սպասելու մասին,. բայց հենց դա էլ դարձավ նրա համար հիմնական ծուղակը:
Նախ, ամենատարբեր աղբյուրները որքան էլ կանխատեսեցին, սակայն մինչեւ վերջին պահը` երեկ գիշեր այդպես էլ չկռահեցին, թե ինչ պատվիրակություն է ուղաքրկում Պուտինը եւ նա կմեկնի՞: Ու վերջոեւմ պարզվեց, որ ռուսական պատվիրակությունն ավելի ցածչ կարգավիճակում էր, քան բոլորը կանխատեսում էին: Այսինքն, եթե սպասում էին, որ այն ամենաքիչը կազմված կլինի Ուշակովից, Լավրովից և Դմիտրիևից` Պուտինի հաջորդող առանցքային դեմքերից, սակայն իրականում մեկ աստիճան ցածր է` պատվիրակության կազմում են Մեդինսկին, Գալուզինը, Կոստյուկովը, Ֆոմինը (հետաքրքիր ընտրություն):
Մեդինսկին նախորդ` 2022թ.-ի ստամբուլյան բանակցությունենրում եւս ղեկավարում էր Կրեմլի պատվիրակությունը։ Եվ նրան նորից նշանակելը հստակ ազդանշան է, որ սա այն «Ստամբուլյան համաձայնագրերի» շարունակությունն է, որոնք Զելենսկին խափանեց բրիտանացիների և գլոբալիստների «պահանջով»։ Դա Զեի համար, քարոզչական առումով, դատավճիռ է, քանի որ այն ժամանակ պայմաններն ավելի լավն էին, քան այսօր։ Գումարած, այն ժամանակվա ավելի լավ պայմաններից հրաժարվելուց հետո նա Ուկրաինային հասցրեց հարյուր հազարավոր մարդկային կորուստներ, տնտեսության եւ գործնականում` ամեն ինչի ոչնչացման, եւ վերջում էլ պետք է համաձայնվի ավելի վատ պայմանների հետ:
Նա, հիմա, կարող է հրաժարվել բանակցությունենրից, թե` Պուտինը չի եկել: Եվ այստեղ նույնպես բախվում է արգելապատնեշի: Այն է, ամերիկացիները եւս մեկնում են` Ռուբիոն և Ուիտկոֆը։ Այսինքն, Վաշինգտոնը նաեւ դրանով ցույց է տալիս, որ սպասում է բանակցությունենրի, եւ կայացած բանակցությունենրի:
Բայց կա հաջորդ` հիմնական թակարդը Զելենսկու համար: Թեեւ Պուտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնել, սակայն շրջանառվում է լուրը, որ կարող են մեկնել ուրբաթ օրը. եթե այս փուլում որոշակի բանակցային հաջողությունենր լինեն, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահները կմեկնեն` Զելենսկու հետ համատեղ հանդիպում անցկացնելու համար: Այսինքն, Զեն ստիպված է.
1. իր պատվիրակության հրահանգել` բանակցել: Եվ այն կարգի, որ ամերիկացիները չգնահատեն, որ Կիեւը ձախողում է խաղաղության գործընթացը: Իսկ բանակցել ասվածը, կրկնենք, նախորդ բանակցությունենրի ավելի ծանր տարբերակն է, որի ներկայացրեցինք:
2. Անձամբ լինել Ստամբուլում, ինչպես խոստացել է: Որ Պուտինին սպասի: Այլապես, եթե չգնա, էլի ամերիկացիները կարող են հայտարարել, որ ձախողում է բանակցությունենրը:
3, Պետք է Ստամբումում նստի եւ սպասի, որ Պուտինն ու Թրամփը կարող են մեկ օրից գալ: Եթե չի սպասում, վերադառնում է, այդ դեպքում հաստատ Պուտինն ու Թրամփը ուրբաթ կլինեն Ստամբուլում, երկկողմ հանդիպում կանցնացնեն եւ կֆիքսեն, որ Զելենսկին փախել է` ջախողելով խաղաղության գործընթացը:Կրկնենք` Զելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞: Սա արդեն իսկ ջախջախիչ պարտություն է` դեռ անգամ բանակցությունները չսկսված»: