Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան Արմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին Ֆերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգով Քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասին Թրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ Ռուբիո Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար ՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ռուսական պատվիրակությունը ժամանել Է Ստամբուլ Ես հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետ Որպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալ

«Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կրթական համակարգում անհանգիստ մթնոլորտ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում, այսօր կլրանա 4-րդ օրը, ինչ դասադուլ եւ գործադուլ է հայտարարվել քոլեջում։

Գորիսի պետական քոլեջում դասադուլը եւ գործադուլը մեկնարկել էին մայիսի 12-ին, երբ ՀՀ կառավարությունը, ինչպես ասում են գործադուլավորները, իրենց համար անընդունելի որոշում է կայացրել։

Բանն այն է, որ Գորիսի պետական քոլեջը եւ Գորիսի գյուղատնտեսական քոլեջը, կառավարության ապրիլի 17-ի որոշման համաձայն, պետք է միաձուլվեն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը պատմել է որոշումից հետո քոլեջում տիրող անհնազանդ տրամադրությունների մասին։

«Կառավարության որոշման համաձայն՝ 2 քոլեջները պետք է միաձուլվեն եւ ստեղծվի նոր քոլեջ՝ դառնալով Գորիսի պետական բազմագործառութային քոլեջ։

Որոշումը եկավ, շատերը խնդիր չտեսան, սակայն մեկ հարց առաջացավ, թե ով է ղեկավարելու այն։

Ինձ շշուկներ են հասել, որ Գորիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պարտականությունները կատարողի կոլեկտիվում քննարկվել է, որ իրենք են լինելու ստեղծվող քոլեջի ղեկավար կազմը։ Սակայն, ըստ օրենքի, պետք է միավորումից հետո նշանակեն ժամանակավոր պաշտոնակատարի, ապա հայտարարվի մրցույթ։ Մրցույթին էլ ով կհաղթի, թող հաղթի։ Խոսակցություններից հետո դիմեցինք ԿԳՄՍ նախարարին եւ երկրի ղեկավարին»,- պատմում է Լազարյանը։

Կարեն Լազարյանը փաստում է, որ խոսակցություններ կան, թե տնօրենի պաշտոնում հավակնություններ ունեցողն ուղիղ հովանավորչություն ունի ՔՊ-ականներից։

«Խոսակցությունները մարզում այնպիսին են, որ այս ամենն իրականացվում է գորիսեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ Սյունիքի մարզպետի (Ռոբերտ Ղուկասյան) ձեռամբ։

Իրենք են, այսպես ասած, երաշխավորել, որ գյուղատնտեսական քոլեջից են լինելու ղեկավար կազմում»,- ասում է Լազարյանը։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր քոլեջի պաշտոնին արդեն իսկ հավակնում է Աննա Տոռոզյան անուն-ազգանունով մեկը, ով ներկայում Գորիսի՝ պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց Լազարյանը, հիշյալ ժ/պ-ի սկեսուրը եւս եղել է տնօրեն, ապա պաշտոնը փոխանցել է հարսին, որն էլ հավակնում է դառնալ նոր քոլեջի՝ Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն։

Քոլեջի դասախոսներին ԿԳՄՍՆ-ից որեւէ հստակ պատասխան չեն տվել, թե ով է դառնալու տնօրեն, ու այդ պատճառով էլ հասունացել է անժամանակ գործադուլի գաղափարը։

Գորիսում դասադուլ եւ գործադուլ անողների պահանջը մեկն է. նոր քոլեջի ղեկավարը ոչ մի կապ չպետք է ունենա ՔՊ-ականների հետ, ո՛չ պատգամավորի, ո՛չ մարզպետի, այլ պետք է լինի 3-րդ՝ անկախ մեկը։

Հարցին, թե գուցե սա Ձեր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, եւ Ձեր քաղաքական հայացքներն են պատճառը, Լազարյանը պատասխանեց՝ «գուցե»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Հայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրըՈրքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՊարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործինՈսկու գները հասել են ռեկորդային մակարդակիԵթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի ՇամխանիՀաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք․ աստղագուշակ՝ մայիսի 15-ի համարՍպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացումՆոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրելԿիևյան կամրջի վերանորոգման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ․ նախատեսված 390 մլն դրամը մսխել է․ ՍտեփանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 15-ինՆուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխինՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել Մնացել եք ԱԺ-ում ի՞նչ անեք, ավելի լավ է մանդատներդ դնեք. Վահան ԲաբայանԶելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի«Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել«Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար«Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում«Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր«Փաստ». Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետՌուսները Կոնստանտինովկայի ճակատում հերթական լուրջ հաջողությունն են գրանցել (Քարտեզ) Պոիտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնիԱկտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և ԼիմանումՈւկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)Ըստ իս Մերձավանի կրթօջախում, ուսուցչուհին ենթարկվում է ԲՈՒԼԻՆԳԻ, եւ դրանով ամեն բան ասված է. Հայտնի հետաքննող լրագրողը հանրապետությունը ցնցած դեպքի մասին«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. ՆահապետյանՈրն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top