«Փաստ». Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ «Տավուշ հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության հոբել յանական՝ 10-րդ համագումարում Հ/Կ նախագահ է ընտրվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
Այս տեղեկությունը բավական բուռն արձագանքներ գտավ թե՛ սոցցանցային տիրույթում, թե՛ լրատվամիջոցներում: Ի մասնավորի, հարց էր բարձրացվում, թե ի՞նչ կապ ունի «ծագումով աբովյանցին» Տավուշի մարզի հետ, ինչո՞ւ է նա ընտրվել «Տավուշ» հայրենակցական միության նախագահ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ռոմանոս Պետրոսյանն իրականում ծագումով աբովյանցի չէ. նրա՝ հրապարակված կենսագրության մեջ նշված է, որ նա ծնվել է Բերդի տարածաշրջանի (Շամշադինի շրջանի) Չինարի գյուղում:
Մեր ունեցած տեղեկություններով, նրանց ընտանիքը Չինարիից տեղափոխվել է այն ժամանակ, երբ Ռոմանոս Պետրոսյանը եղել է 7 տարեկան:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում