Ռուսները Կոնստանտինովկայի ճակատում հերթական լուրջ հաջողությունն են գրանցել (Քարտեզ)
Միջազգային
Կոնստանտինովկային ճակատում ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Տորեցկի արեւմտյան թեւում գտնվող ելուստում` դուրս գալով դրա հիմքը հանդիսացող Զարյա բնակավայր: Հարեւանությամբ, ռուսները գրոհում են նաեւ Ռոմանովկան (Քարտեզում)
Դա ելուստում գտնվող ուկրաինական ուժերին սպառնում է խորը շրջափակումով, եւ նրանք սկսել են արագորեն հեռանալ այդ գոտուց:
Այսպիսով, ասպասելի է, որ ռուսական ուժերն այս ուղղությամբ արագորեն դուրս կգան Կելբան-Բիկովյան ջրամբարի գոտի, այն է` միջին եւ հյուսիսային Դոնբասում ամենահիմնական բնակավայրերից մեկի` Կոնստանտինովկայի անմիջական մատույցներ»։



