Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ

Վերլուծություն

Ն­կա­տենք, որ ե­թե մա­յի­սի 9-ին Մոսկ­վա չգնալն Ա­լիե­ւի կող­մից ժեստ էր, որ սկսում է ռուս­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը սրել, ա­պա հա­զիվ թե նա ճիշտ ժա­մա­նակն է դրա հա­մար ընտ­րել: Ն­կա­տի ու­նենք, որ բո­լոր ու­ժե­րը, ո­րոնք մինչ այս կանգ­նած էին Բաք­վի թի­կուն­քին, ներ­կա­յումս կա´մ լուրջ խնդիր­ներ են սկսել կու­տա­կել, կա´մ­ էլ Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հա­նուն Ա­լիե­ւի վատ­թա­րաց­նե­լու ծրագ­րեր այս պա­հին հաս­տատ չու­նեն:

Այդ թվում, պաշ­տո­նից հե­ռա­նում է Ռի­չարդ Մու­րը, ով Ա­լիե­ւին մի ամ­բողջ Ար­ցախ «նվի­րեց»: Բա­վա­կա­նին բարդ վի­ճա­կում է հայտն­վել տե­սա­նե­լի դաշ­նա­կից­նե­րից Նե­թան­յա­հուն, ով ակ­տիվ տեմ­պե­րով խո­րը հա­կա­սութ­յու­ննե­ր է կու­տա­կում Թ­րամ­փի հետ: Բայց նախ՝ խո­սենք Էր­դո­ղա­նից:

­Պու­տի­նի ա­ռա­ջար­կը՝ ուկ­րաի­նա­կան հար­ցով հիմ­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րը Ս­տամ­բու­լում կազ­մա­կեր­պե­լու մա­սին, ի­հար­կե, Էր­դո­ղա­նի հա­մար շատ լուրջ նվեր էր: Ընդ ո­րում, զար­գա­ցում­նե­րը կա­րող են ընդ­հուպ՝ դա­րա­կազ­միկ բնույ­թի լի­նել, եւ Էր­դո­ղա­նը, որ­պես այդ ա­մե­նը հյու­րըն­կա­լող կողմ, ի­հար­կե, իր պա­տա­ռը պո­կե­լու լուրջ շանս է ստա­նում:

Այս­պես, գնա­լով հաս­տատ­վում է մեր այն նախ­նա­կան են­թադ­րութ­յու­նը, որ Պու­տինի՝ Ս­տամ­բու­լում բա­նակ­ցութ­յու­ններ կազ­մա­կեր­պե­լու ա­ռա­ջար­կը «փորձ­ված Զե­լենս­կուն եր­կու ոտ­քով թա­կար­դը գցե­լու» սցե­նար է: Ուկ­րաի­նա­կան տեղ­յակ աղբ­յու­րը գրում է. «Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մում գի­տակ­ցել են այն խնդի­րը, ո­րի մեջ հայտն­վել էր Զե­լենս­կին, երբ հա­մա­ձայն­վեց մեկ­նել Թուր­քիա։ Ի­րա­կա­նում, նրանք մեզ վրա խա­ղա­ցին եւս մեկ «Կուրս­կի գամ­բիտ», երբ մենք կուլ տվե­ցինք խայ­ծը՝ ա­ռանց ի­րա­վի­ճա­կը հաս­կա­նա­լու։ Անդ­րեյ Եր­մա­կը շտապ ո­րո­շում է իր գոր­ծըն­կեր­նե­րի հետ, թե ինչ­պես դուրս գալ «Ս­տամ­բու­լի գամ­բի­տից», ո­րը խա­ղարկ­վել էր Թ­րամ­փի եւ Պու­տի­նի կող­մից, իսկ ռու­սա­կան ներ­քին ա­լիք­նե­րը նա­խորդ շա­բաթ­վա­նից գրում են հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րի մա­սին՝ որ­պես պատր­վակ մեզ նե­տե­լով մար­տա­վա­րա­կան զի­նա­դա­դար»։

­Կար­ծես թե աղբ­յու­րը միան­գա­մայն տե­ղին է մտա­հոգ­վում, հաշ­վի առ­նե­լով, որ տե­ղի ու­նե­ցավ հե­տեւ­յա­լը: Եվ­րա­լի­դեր­նե­րը փոր­ձե­ցին ծու­ղակ սար­քել Պու­տի­նի, ա­վե­լի ճիշտ՝ Թ­րամ­փի հա­մար, ա­ռա­ջար­կե­լով 30-օր­յա հրա­դա­դար Ուկ­րաի­նա­յում: Այ­լա­պես, որ Ա­րեւ­մուտ­քը, այդ թվում՝ ԱՄՆ-ն պետք է Պու­տի­նին պար­տադ­րի՝ նոր պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նե­լով: Ու ե­թե Թ­րամ­փը դրան չմիա­նար, ա­պա կմիաց­վեր քա­րոզ­չա­մե­քե­նան, թե, տե­սեք, Թ­րամ­փը դա­վա­ճա­նեց Ա­րեւ­մուտ­քին եւ աշ­խա­տում է Պու­տի­նի օգ­տին: Սա­կայն այդ ա­ռա­ջար­կին առ­հա­սա­րակ չար­ձա­գան­քե­լով, Պու­տի­նը հայ­տա­րա­րեց, թե ռու­սա­կան պատ­վի­րա­կութ­յու­նը ուկ­րաի­նա­ցի­նե­րին մա­յի­սի 15-ին կսպա­սի Ս­տամ­բու­լում՝ զի­նա­դա­դա­րի փո­խա­րեն խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր կնքե­լու հա­մար: Թ­րամփն էլ պար­տադ­րեց Զե­լենս­կուն՝ ըն­դու­նել ա­ռա­ջար­կը, քա­նի որ հա­կա­ռակ դեպ­քում նրան կհռչա­կեն խա­ղա­ղութ­յուն չու­զող կողմ: Զե­լենս­կին փոր­ձեց «գլխից բարձր ցատ­կել», թե, ու­րեմն, թող Պու­տի­նը գա, որ եր­կու­սով բա­նակ­ցենք: Թե­րեւս հաշ­վարկն այն էր, որ ՌԴ նա­խա­գա­հը կմեր­ժի: Բայց հե­տե­ւեց եզ­րա­փա­կիչ հար­վա­ծը՝ Թ­րամ­փը հայ­տա­րա­րեց, որ ինքն ան­ձամբ կփոր­ձի այ­ցե­լել Ս­տամ­բուլ՝ ե­ռա­կողմ բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մար: Իսկ այդ դեպ­քում, բնա­կան է, կգա նաեւ Պու­տի­նը, ո­րի հա­մար այցն ար­դեն ստա­նում է ոչ թե Զե­լենս­կու, այլ՝ Թ­րամ­փին հան­դի­պե­լու ի­մաստ: Իսկ ե­թե Պու­տինն ու Թ­րամ­փը գան, Զե­լենս­կին կա­րո՞ղ է խա­բել եւ չգալ. թող փոր­ձի: Ե­թե ե­կավ, կմնա բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ նստել եւ ա­ռանց իր հա­րա­զատ եվ­րո­պա­ցի­նե­րի:

­Բայց նաեւ չմո­ռա­նանք, մինչ այս ակ­տիվ նա­խա­պատ­րաս­տա­կան փու­լում էր Պու­տի­նի եւ Թ­րամ­փի երկ­կողմ գա­գա­թա­ժո­ղո­վի թե­ման, ո­րը, հա­մա­ձայն նախ­նա­կան խո­սակ­ցութ­յուն­նե­րի, ծրագր­վում էր անց­կաց­նել մա­յի­սի կե­սե­րին: Լոն­դոնն ու Կիեւն ակ­տի­վո­րեն փոր­ձում էին դա ձա­խո­ղել, ու հի­մա ինչ է ստաց­վում. թեեւ ա­ռի­թը ռուս-ուկ­րաի­նա­կան թե­ման է, բայց դա չի նշա­նա­կում, որ ե­թե Պու­տինն ու Թ­րամ­փը գտնվեն Ս­տամ­բու­լում, Զե­լենս­կու վրա հա­մա­տեղ ջան­քե­րով հստակ պար­տա­վո­րութ­յուն­ներ դնեն, դրա­նից հե­տո նաեւ երկ­կողմ գա­գա­թա­ժո­ղով չեն անց­կաց­նի` շրջան­ցե­լով լի­բե­րալ­նե­րի բո­լոր խա­ղե­րը: Եվ այն, որ միա­ժա­մա­նակ հայ­տա­րար­վեց նաեւ Պու­տի­նի՝ Ի­րան այ­ցե­լութ­յան մա­սին, իսկ Թ­րամ­փը կար­ծես թե նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ու­նի ինչ­պես Թեհ­րա­նի, այն­պես էլ՝ հու­սիթ­նե­րի հետ, ան­գամ կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ կա­րող է նաեւ Պա­ղես­տի­նը ճա­նա­չել, նշա­նա­կում է, որ Ս­տամ­բու­լում երկ­կողմ գա­գա­թա­ժո­ղո­վի ժա­մա­նակ գլո­բալ հար­ցե­րի մի ամ­բողջ խումբ կա­րող է լու­ծում գտնել:

Արդ­յուն­քում, չա­փա­զանց լուրջ հար­ված է ստա­նում Նե­թան­յա­հուն՝ Ա­լիե­ւի ա­ռանց­քա­յին դաշ­նա­կի­ցը: Եվ ե­թե նա հայտն­վի բան­տում, Թ­րամփն Իս­րա­յե­լում կու­նե­նա շատ ա­վե­լի հար­մար­վող նոր լի­դեր: Այս սցե­նա­րի դեպ­քում շատ ծանր հար­ված է ստա­նում Ա­լիե­ւի մյուս դաշնա­կի­ցը՝ Բ­րի­տա­նիան (լի­բե­րալ Եվ­րո­պան). Ռի­չարդ Մուրն ի­զուր չէ, որ պատ­րաստ­վում է «թռնել»: Ա­վե­լի ճիշտ, բրի­տա­նա­կան մի քա­նի հար­յուր տար­վա կուր­սը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում կա­րող է այս դեպ­քում լիո­վին կոր­ծան­վել:

Իսկ Էր­դո­ղա­նը, կրկնենք, դառ­նում է այդ­քան հա­վա­նա­կան դար­ձած դա­րա­կազ­միկ ի­րա­դար­ձութ­յուն­ներն ըն­դու­նող կողմ: Եվ այն, որ թուր­քա­կան քրդե­րը ո­րո­շե­ցին կազ­մա­լուծ­վել, գա­լիս է հու­շե­լու, որ Վա­շինգ­տոնն ար­դեն Էր­դո­ղա­նի հա­մար մեծ նվեր պատ­րաս­տել է:

­Բայց ա­ռաջ չընկ­նենք. գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ դեռ վերջ­նա­կա­նա­պես հաս­տատ­ված չէր, որ մա­յի­սի 15-ին Պու­տինն ու Թ­րամ­փը կգտնվեն Ս­տամ­բու­լում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված