Ես կանեմ հնարավորը, որ գերիշխի խաղաղությունը. Հռոմի Պապ
Միջազգային
Հռոմի նոր Պապը՝ Լևոն XIV-ն Արևելյան կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ խոսել է Սուրբ հողում, Ուկրաինայում, Լիբանանում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում բռնությունների մասին: Նա կոչ է արել նախընտրել խաղաղությունը, ներել և քաջություն ունենալ՝ շրջելու անցյալի էջը:
«Ես կանեմ հնարավորը, որ գերիշխի խաղաղությունը։ Սուրբ Աթոռը միշտ պատրաստ է օգնել, որ թշնամիները հավաքվեն և խոսեն։ Բոլոր առաջնորդներին կոչ եմ անում՝ եկեք հանդիպենք, բանակցենք և պայմանավորվենք։ Պատերազմը լուծում չէ»,- շեշտել է Հռոմի Պապը, հավելել՝ զենքը պետք է լռեցվի, քանի որ այն միայն սրում է խնդիրները, իսկ հարևանները մեր մերձավորներն են, այլ ոչ՝ թշնամիները։