Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

Հայաստանում վխտում են թուրքական շպիոնները. Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ-Գլխավոր լուրեր

Այս օրերին ականատես եղանք, թե ինչպես է Հանրային հեռուստատեսությունը միացել նեոնացիստների միջազգային արշավին՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը խեղաթյուրելով եւ պատմությունը գլխիվայր շուռ տալով: Անդրադառնալով վերոնշյալին՝«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նախ շեշտում է՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի տոնը պետք է պահել սրբության պես, որովհետեւ մեր ժողորդը Երկրորդ համաշխարային պատերազմում հաղթող ժողովուրդների շարքում է։

- Մնացած տեղերում մենք պարտվել ենք, ինչպես նաեւ այսօր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակամարտության մեջ: Մի տեղ կա, որ դեռ մենք հաղթող ենք եւ մեր թշնամիները՝ ադրբեջանցիները, թուրքերը, նաեւ այն ուժերը Եվրոպայում, ովքեր եւս մեր թշնամիներն են, ուզում են, որ մենք այս մի հաղթանակից էլ հրաժարվենք։ Այսինքն՝ ինքներս մեզ վերաբերվենք որպես անկարողների, անհաջողակների, ամեն տեղ ձախողվածների, ոչ մի բանի չհասածների ազգի: Բայց՝ ո՛չ,  մենք Երկրորդ համաշխարհայինում, Մեծ Հայրենականում հաղթող ժողովուրդ ենք եւ պետք է հպարտանանք դրանով, պետք է բացականչենք դրա մասին ամեն տեղ, որտեղ հնարավոր է։

- Պարոն Բաբուխանյան, ի հեճուկս այս ամենի՝ Հանրայինի եթերում հնչում է պնդում, թե՝ միֆ է, որ Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակով զսպվել է Թուրքիայի ներխուժումը Հայաստան: Ի՞նչ կասեք այս մասին:

- Թուրքիայի համար առհասարակ մեծ սպասելիքների փլուզում էր, երբ հայ ժողուվուրդը հաղթեց Մեծ Հայրենական պատերազմում։ Ինչո՞ւ, որովհետեւ Թուրքիան պատերազմի սկզբից կուտակել էր 25 դիվիզիա հայ-թուրկական սահմանում։ Նպատակը հետեւյալն էր` մտնել Անդրկովկաս, ոչնչացնել Հայաստանը, միացնել Ադերբեջանն իր նավթով Թուրքիային, դրանով լուծել միաժամանակ ե՛ւ Հայկական հարցը վերջնականապես ու անդառնալիորեն, ե՛ւ ստեղծել Մեծ Թուրանը` իրենց եղբայրների հետ միավորվելով: Սա նաեւ տնտեսական մեծ շահ էր հետապնդում։ Եվ միայն ու միայն Սովետական բանակի հաղթանակն այդ օրերին, մասնավորապես՝ Ստալինգրադյան ճակատամարտում, Թուրքիային հետ պահեց այդ քայլից։

Իհարկե, Հայաստանում եւ Վրաստանում տեղակայված էր Սովետական շատ հզոր բանակ, որը նույնպես թուրքերին ստիպում էր լավ մտածել՝ մինչեւ  այդ հարձակումը գործելը։ Բայց երբ տեսան, որ գերմանական ռազմական մեքենան՝ իր բոլոր դաշնակիցների հետ մեկտեղ, արդեն ձախողվել է, թուրքերը հասկացան, որ ավելի լավ է քիթները չխոթեն այստեղ: Եվհենց դա բերեց նրան, որ հայ ժողուվուրդը իր մայր Հայրենիքում՝ գոնե Հայաստանում չտեսավ պատերազմ ու նոր ցեղասպանություն:

Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե թուրքական բանակը մտներ Հայաստան։ Անկախ նրանից ինչպես կընթանար ճակատի գործերը, Երեւանը, որպես այդպիսին, չէր լինի, որովհետեւ արկերը եւ ինքնաթիռները կհասնեին Երեւան եւ մեր մայրաքաղաքը նույնպես կոչնչանար, ինչպես Մինսկը, Լենինգրադը։ Այսինքն՝ Երեւանը չէր լինի՝ անկախ նրանից թուրքերը կվերցնեին այն, թե՝ ոչ։ Ռազմական գործողություններից Արարատյան դաշտավայրի ամբողջ բնակավայրերը կոչնչացվեին: Մարդիկ կդառնային փախստական, բայց թե ո՞ւր էին փախնելու, պարզ չէ, որովհետեւ գերմանացիները մոտենում էին Կովկասյան լեռներին, փախնելու տեղ էլ չկար: 

Հետեւապես, նրանք, ովքեր խոսում են այդ ամենի մասին արհամարանքով կամ փորձում են թերագնահատել, հայ ժողովրդի թշնամին են։ Երբ շպիոններին  կբացահայտենք, կպարզվի, որ Հայաստանում ուղղակի վխտում են թուրքական շպիոնները, ամենուրեք են:

- Հիմա նաեւ քննարկման առարկա են դարձրել այն, թե ի՞նչ տվեց Հայաստանին Հայրենականը՝ ըստ էության, փորձելով ներկայացնել, թե մեր պապերը կռվել են «հանուն ոչինչի»:

- Մեր ժողովրդի ներդրումը մեր ընդհանուր երկրի` Սովետական Միության պաշպանության մեջ շատ բարձր գնահատվեց պատերազմից հետո: Նախ եւ առաջ այստեղ ուղարկվեցին բազմաթիվ գերմանական գերիներ, ովքեր կառուցում էին մեր ճանապարները, կամուրջները, քաղաքները, գյուղերը եւ այլն:

Երկրորդ` դա հսկայական ներդրում էր Խորհրդային բյուջեից Հայաստանի տնտեսության մեջ: Ինչու, որովհետեւ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ նա դավաճան չէ՛: Նա պայքարեց, կռվեց մեր ընդհանուր հայրենիքի համար, եւ դա գնահատվեց, ինչի համար էլ ունեցանք գործարաններ, ճանապարներ, օդանավակայաններ, ակադեմիա, աստղադիտարան, բարձագույն ուսումնական հաստատություններ, մշակույթի եւ գրականության, գրքերի հրատարակության ծաղկուն շրջան, դպրոցներ։ Մեր ներդրումը մեծ հաղթանակի մեջ վերադարձավ մեզ՝ տալով հսկայական թռիչքաձեւ զարգացում բոլոր ասպարեզներում։ 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված