Ռուսաստանցի գեղասահորդների զույգը տեղափոխվել է Հայաստանի հավաքական
ՍպորտԿարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին մարզական զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործկոմը հաստատել է գեղասահորդների տեղափոխությունը Հայաստանի հավաքական: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
Որոշումն ընդունվել է գործկոմի նիստում, որը տեղի է ունեցել մայիսի 13-ին՝ Մոսկվայում: Այժմ մարզիկները պետք է ելույթների թույլտվություն ստանան Չմշկորդների միջազգային միությունից (ISU):
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
