Ասում էին, թե մենք խելահեղ գումարեր ենք պահանջել. Տիկնիզյանի գործակալը` չկայացած տրանսֆերի մասին
Սպորտ
«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը նշել է, որ ինքն էլ է արդեն խճճվել տարբեր վարկածների մեջ՝ թե ինչու իր հաճախորդը չտեղափոխվեց «Զենիթ», չնայած նախկինում շատ խոսակցություններ կային այդ հնարավոր տրանսֆերի մասին։
«Ինչու՞ Տիկնիզյանը չտեղափոխվեց «Զենիթ»։ Ես ինքս էլ եմ խճճվել վարկածների մեջ։ Սկզբում ասում էին՝ խնդիրը «Լոկոմոտիվն» է, որ նրանք շատ փող էին պահանջում։ Հետո ասում էին՝ խնդիրը անձնական պայմանագրում է։
Ասում էին, իբր մենք «Զենիթից» խելահեղ գումարներ էինք պահանջել, գրեթե երկու միլիոն — ոչ, իհարկե!» — ասել է գործակալը «Коммент.Шоу»-ի հարցազրույցում։