ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում» Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ Զելենսկի ԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ Մահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը» ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին 2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովել Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվել Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին

Քրեական

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում Լ.Ա.-ի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ):

Լ.Ա.-ն 2023 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Գյումրու դպրոցներից մեկի տնօրենի, աշխատակիցների և աշակերտների ենթադրյալ անօրինական գործունեության վերաբերյալ տարբեր իրավապահ կառույցների ղեկավարներին 18 դիմում է ներկայացրել: Հիշյալ դիմումներում նշված հանգամանքները ստուգելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ստուգողական գործողությունների արդյունքում հանցագործությունների ու այլ իրավախախտումների վերաբերյալ որևէ տվյալ ձեռք չեն բերվել, որի մասին գրավոր տեղեկացվել է Լ.Ա-ին: Մինչդեռ վերջինս սահմանված կագով դրանք բողոքարկելու փոխարեն՝ իր անհամաձայնությունները հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր կողմից շահագործվող էջում տեղադրված գրավոր հրապարակումներում:

Մասնավորապես՝ իր ֆեյսբուքյան էջում Լ.Ա.-ն հրապարակել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազի և նույն մարզի դատախազության աշխատակիցների, ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի և նույն վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնակատարի և նույն վարչության ծառայողների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին արատավորող և նրանց՝ ՀՀ սահմանադրության 23-րդ և 31-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություններ, որոնց առթիվ նախաձեռնված 5 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:

Լ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) (10 դրվագ):

2024 թվականի հուլիսի 31-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, որը հաստատվել և ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Բացի այդ, 2024 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունից ստացված գրությամբ՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու որոշման պահանջը կատարելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցն այցելել է Լ.Ա.-ի բնակարան, որտեղ վերջինս բազմաթիվ վարկաբեկիչ և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ոստիկանության աշխատակցի հասցեին:

Օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակցի կողմից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Լ.Ա.-ի ֆեյսբուքյան էջում, մի քանի լրատվական կայքերում և յութուբյան ալիքներում կան վերջինիս կողմից իր վերաբերյալ վարկաբեկիչ և վիրավորական արտահայտություններ պարունակող տեղեկություններ, որոնց ներքո տեղադրված է եղել իր լուսանկարն ու տեսաձայնագրությունը, ինչով վնաս է պատճառել իր իրավունքներին, պատվին և բարի համբավին՝ խոչընդոտելով որպես ծառայողի իր գործունեությանը:

Շիրակի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 25-ին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Արդարադատության դեմ ուղղված վերոնշյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթների շրջանակներում Լ.Ա.-ի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված առավել մեղմ խափանման միջոց՝ բացակայելու արգելք:

Այնուհետև, Լ.Ա.-ն 2024 թվականի դեկտեմբերի 14-ին Գյումրու դպրոցներից մեկի անձնակազմի և աշակերտների հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ, ինչի հետևանքով խոչընդոտվել է հիշյալ կազմակերպության բնականոն աշխատանքը:

Բացի այդ, Լ.Ա.-ն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բղավելով դատարանի աշխատակազմի և դատավարության մասնակցի հասցեին անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, ինչպես նաև ստորացրել է դատավարության մասնակցին, որի հետևանքով խոչընդոտվել է հիշյալ կառույցի բնականոն աշխատանքը:

Դրանից հետո, Լ.Ա.-ն Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2025 թվականի ապրիլի 18-ին նշանակված դատական նիստի ընթացքում և նիստից հետո անհարգալից վերաբերմունք է դրսևորել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ, որը դրսևորվել է դատավորի պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ վերջինիս վիրավորելով, այն է՝ դատական նիստերի դահլիճում, դատարանի վարչական շենքի միջանցքում դատավորի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ, գործողությունների ամբողջ ընթացքը տեսաձայնագրվել և հրապարակվել է Լ.Ա.-ի կողմից իր սոցիալական կայքէջում:

Լ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) (2 դրվագ) և 489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով):

Հաշվի առնելով այն, որ բարձր է ռիսկը, որ վերջինս ազատության մեջ գտնվելու դեպքում իր դեմ մեղադրական բնույթի ցուցմունքներ տված վկաների, այդ թվում նաև անչափահասների վրա կգործադրի ազդեցություն, որպիսի հանգամանքը պայմանավորված է վերջիններիս անչափահասին բնորոշ հոգեհուզական վիճակով, ինչի մասին է վկայել այն, որ  Լ.Ա-ն հայտնել է արդեն իսկ դպրոցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ աշակերտների հետ խոսելու, իրականությունը պարզելու նպատակով դպրոց այցելելու և աշակերտների հետ զրույց ունենալու մասին և նկատի ունենալով, որ նախկինում Լ.Ա.-ին մեղսագրված արդարադատության դեմ ուղղված վերոնշյալ հանցանքների վերաբերյալ վարույթների շրջանակներում վերջինիս նկատմամբ կիրառված առավել մեղմ խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ի զորու չի եղել ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և վերջինս, ունենալով մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իմանալով իր պարտականությունների մասին, կրկին կատարել է արդարադատության շահերի և  հասարակական կարգի դեմ ուղղված առերևույթ հանցանքներ, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Լ.Ա-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, հաստատել է Լ.Ա.-ի կողմից առերևույթ հանցանքներ կատարելու հիմնավոր կասկածը, ինչպես նաև գնահատելով ներկայացված քրեական վարույթի նյութերը, որոշում է կայացրել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 






Վեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում»Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ ԶելենսկիԳերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասինԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացելԵրեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածելՏարադրամի փոխարժեքները մայիսի 14-ինԾառայե՛ք կամ վճարե՛ք. պատգամավորը պնդում է՝ խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինիՊուտինն ու Թրամփը կհանդիպե՞ն Ստամբուլում. Ռուսական աղբյուրՄայիսի 14-ի աստղագուշակԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՌուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ) «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնումԱրեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը«Ժողովուրդ». Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». քաղաքական հաշվա՞րկ էՌԴ-ն լրջորեն պատրաստվում է լայնածավալ հարձակման և ուժերը տեղափոխում է առաջնագծի կարևոր կետեր. Financial TimesՍպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովԵրևման Սուրբ Խաչի տոնին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ–ում չեն մարսում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով«Հրապարակ». Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրաՓրկարարները ժամեր անց գտել են Կիևյան կամրջից ցած նետված երիտասարդի մարմինը«Ժողովուրդ». Բունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. Վարդապետյանի լռությունը սկսում է «ձայնել»Ռուսական բանակը սկսել է թիկունքից շրջանցել Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան (Տեսանյութ, Քարտեզ)Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. ՄոդիԱրտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top