Ռոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիտարկում է ամռանը պորտուգալական «Սպորտինգ» վերադառնալու տարբերակը, հաղորդում է beIN Sports-ը։
Ամռանը կավարտվի Ռոնալդուի պայմանագիրն «Ալ Նասրի» հետ, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Ռոնալդուն պատրաստ է նաեւ ցածր աշխատավարձով հանդես գալ «Սպորտինգում», որի ակադեմիայի սան է։ Նա լիսաբոնյան ակումբի համակարգում է եղել 1997-2003 թվականներին։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 39 հանդիպման, խփել է 33 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։