Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, որը նախաձեռնել են մի խումբ հանրային գործիչներ, թեեւ տեղում դոփում է, բայց ստիպել է, որ բոլորն արտահայտվեն։ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նախ հայտարարեցին, որ դեմ են նախաձեռնությանը, ապա Աղազարյանը հայտարարեց, թե քննարկում են ձեւաչափը՝ կմասնակցեն սեփական թեկնածուով, ինչը քննարկելու են իրենց Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության (ՄԱՍԿ) վարչությունում։

Վարչությունում օրերս հարցը քննարկվել է եւ ձայների մեծամասնությամբ ընդունվել, սակայն Հակոբ Ասլանյանը դեմ է եղել։ Նա, պարզվում է, Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնում։ Ասլանյանը երեկ չհերքեց տեղեկությունը, ասաց, որ դա ոչ մի տեղ տանող գործընթաց է․ «Ես սովոր չեմ մասնակցելու մի գործընթացի, որի հաջողությունը եւ իմաստը չեմ տեսնում։ Ես սովոր չեմ խալաստոյ կրակելուն»։

Ասլանյանը վստահ է՝ «ժողովրդավար» Հայաստանում ոչ մի ՔՊ-ական պատգամավոր չի համարձակվի մասնակցել Փաշինյանին հեռացնելու գործընթացին։ «Էդ ժողովրդավար երկրում ես այսօր դուրս եմ շպրտվել մի կուսակցությունից, որի համար 4 տարի դոշ եմ տվել»,- որպես ապացույց՝ նշեց նա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ