Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը
ՀասարակությունՄայիսի 13-ին Բեռլինում հանդիպել եմ ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այդ մասին հայտնում է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը․
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Բարձր ենք գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:
Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի»,- նշել է նա: