Երևման Սուրբ Խաչի տոնին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը
Հասարակություն
Երևման Սուրբ Խաչի տոնին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Հայտնում են Արագածոտնի թեմից․
«Սիրելինե՛ր, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ին՝ Երևման Սուրբ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքը ու կմատուցվի տոնական Սուրբ և Անմահ Պատարագ, սիզբը ժամը 10:00:
Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 18:00:
Սիրով հրավիրում ենք ամենքիդ՝ մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը»: