Տեսախցիկը ֆիքսել է Խարկովում «Բուդմեն» շինարարական հիպերմարկետի խոցման պահը (Տեսանյութ) Իտալիան դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը մինչև ԱՄՆ ընտրությունները. La Repubblica Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիևի «Հարավային կամրջի» ստացած կրիտիկական վնասվածքները Ովքեր են կաշառքի գործով ձերբակալված ամբիոնի վարիչները Փողատերերը ընդդիմությանն իրենց ձեւով իջեցրել են պլենտուսի մակարդակից ներքեւ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 27-ին Զավենիչի թեկնածուի՞ն էլ էին կասկածում կաշառք բաժանելու մեջ Քիչ առաջ ձերբակալել են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչին․կաշառք. ArmԼur.am Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. Մամիջանյան

Սպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Եղանակ

Մայիսի 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

​​​Երևանում 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

​​​​Մարզերում մայիսի 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ին աստիճանաբար կնվազի ևս 3-6 աստիճանով, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ