Թրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պարսից ծոցը չի վերանվանի Արաբական ծոցի։
Նա նման որոշում է կայացրել Իրանի դիրքորոշման պատճառով, որը սպառնացել է պատասխանել այդ գործողություններին, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Պարսից ծոցը վերանվանելու այս ծրագրերը փոխվել են, քանի որ իրանցի պաշտոնյաները հասկացրել են, որ կտրականապես դեմ են լինելու նման քայլին», - հաղորդում է հեռուստաալիքը:
Հոդվածում ընդգծվում է, որ արաբական երկրները վաղուց են ձգտում վերանվանել ծոցը, սակայն CNN-ը նշում է, որ այս քայլը կարող է զայրացնել Իրանին, որը հանդես է գալիս ծոցի նախկին անվանումը պահպանելու օգտին։