ԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ Մահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը» ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին 2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովել Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվել Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից Ռոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո

Ծառայե՛ք կամ վճարե՛ք. պատգամավորը պնդում է՝ խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինի

Ներքաղաքական

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է մինչեւ 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ: Սա այն գումարն է, որը 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: Պատգամավորը մատնանշել է, որ 2020-2024 թվականների ընթացքում արական սեռի մինչեւ 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից: Նրա խոսքով՝ մնացածներն ազատվում են տարբեր պատճառներով, այդ թվում՝ առողջական խնդիրների, ուսման կամ արտերկրում գտնվելու հիմքով։ Սարգսյանը նաեւ շեշտել է, որ սա լուրջ մարտահրավեր է երկրի պաշտպանունակության համար, եւ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

— Պարոն Սարգսյան, Ձեր օրենսդրական առաջարկին անդրադառնալով՝ մի շարք փորձագետներ մտահոգություն են հայտնել, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում գումարով եթե կարող ես ազատվել ծառայությունից, սոցիալական լուրջ դժգոհության պատճառ կարող է դառնալ։ Ավելի կարճ ասած՝ հարուստի եւ չինովնիկների զավակները չեն ծառայի եւ վերջ: Ի՞նչ կասեք այս մասին:

Ձեր նշած խմբի անձանց երեխաներն ինչպես նախկինում չեն ծառայել, այժմ էլ չեն ծառայում, որեւէ ճանապարհով մշտապես խուսափել են ծառայությունից: Օրենքի նախագիծը ոչ թե հարուստների համար է, նրանք իրենց հարցերը մշտապես լուծել են, այլ մեր բանակի հզորացման եւ արդարության վերականգնման համար է: Նախագծով մենք ծառայության կբերենք նաեւ հարուստների երեխաներին, նրանք կծառայեն եւ կհաշվառվեն պահեստազորում, հետագայում կկանչվեն 25-օրյա կամ այլ հավաքների:

Ժամանակին այսպիսի օրենսդրական փոփոխությանը դեմ արտահայտվողներից մեկը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է եղել, որպես Ձեր թիմի պատգամավոր: Հետաքրքիր է՝ քննարկե՞լ եք հարցը ԵԿՄ-ի հետ: Եվ արդյոք հիմա կան նախադրյալներ խորհրդարանում, որ այն ընդունելի կլինի մեծամասնության համար:

ԵԿՄ-ի հետ հարցը չեմ քննարկել, այն տեւական ժամանակ քննարկել եմ Կառավարության եւ Անվտանգության խորհրդի անդամների հետ:

Նույն օրենսդրական առաջարկով նաեւ ժամկետային պարտադիր զինծառայության սահմանային տարիքը 27-ից կարող է դառնալ 37: Սա նշանակո՞ւմ է, որ մեր բանակում նորակոչիկների լուրջ դեֆիցիտ կա, դրա համար էլ առաջարկվում է բարձրացնել զորակոչի տարիքը։

Սահմանային տարիքը 27-ից 37 դարձնելու վերաբերյալ ՀՀ գործող օրենսդրությամբ շարքային կազմի պայմանագրային զինծառայողները ծառայում են մինչեւ 45 տարին լրանալը, որոշ դեպքերում անգամ՝ մինչեւ 50 տարին լրանալը։ Ֆիզիոլոգիական եւ ֆունկցիոնալության առումով ինչ տարբերություն ժամկետային շարքայինի եւ պայմանագրային շարքայինի միջեւ։ Եթե որեւէ ծառայություն կարող է իրականացնել 40 տարեկան պայմանագրայինը, ապա նույնը կարող է իրականացնել նաեւ 40 տարեկան ժամկետայինը։ Նշեմ որ մի շարք երկրներում սահմանային տարիքը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում։

  1. Թուրքիայի Հանրապետություն՝

Պարտադիր զինվորական ծառայությանը ենթակա են՝ 20-41 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչները, ծառայության տեւողությունը՝ 12 ամիս է:

  1. Ադրբեջանի Հանրապետություն՝

Պարտադիր զինվորական ծառայությանը ենթակա են՝ 19-40 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչները, ծառայության տեւողությունը՝ 18 ամիս է:

  1. Հունաստանի Հանրապետություն՝
    Պարտադիր զինվորական ծառայությանը ենթակա են՝ 19-45 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչները, ծառայության տեւողությունը՝ 9 ամիս է:
  2. Սիրիայի Արաբական Հանրապետություն՝

Պարտադիր զինվորական ծառայությանը ենթակա են՝ 18-42 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչները, ծառայության ժամկետը՝ 18-21 ամիս, կախված կրթությունից:

Բազմաթիվ են դեպքերը, երբ պարտադիր զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար հարուցված քրեական գործերը կարճվում են վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Եթե այս առաջարկն ընդունվի, ապա վաղեմության ժամկետը կգործի միայն 50 տարեկան հասակում եւ, խուսափած քաղաքացիների մեծ մասը ոչ թե կսպասի 37 տարին լրանալուն, այլ կգա կա՛մ ծառայելու, կա՛մ գումար վճարելու, ինչը սահմանվում է իմ կողմից հեղինակած եւ ԱԺ-ի կողմից ընդունված նախորդ օրենքով։

Չե՞ք կարծում, որ մեր պես երկրներում չպետք է ծառայությունից խուսափելու համար որեւէ սողանցք լինի: Ավելին՝ անհրաժեշտ է վերացնել բոլոր արտոնությունները, ինչպես ժամանակին արեցին Իսրայելում։

— Ես ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ ծառայությունից խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինի, այդ իսկ պատճառով հանդես եմ գալիս այս ծավալուն փոփոխությունների փաթեթով:

Մամուլն անդրադարձել էր, որ Դուք կրկին հայտնվել եք ՔՊ վարչության թիրախում, մասնավորապես՝ Ձեզ մեղադրել են, որ կոռուպցիոն գործարքներ, խաղային բիզնեսի, քրեական հեղինակությունների ու օլիգարխների հետ փոխկապակցված պաշտոնյաներ բացահայտելով՝ մրոտում եք հարազատ գործընկերներին: Ի՞նչ կասեք այս մասին: Արդյոք իրականում Ձեզ ուղղված դժգոհությունների հիմքում  հերթական աղմկոտ օրենսդրանական նախագիծն է:

— Բամբասանքներ չեմ ցանկանում մեկնաբանել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






ԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացելԵրեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածելՏարադրամի փոխարժեքները մայիսի 14-ինԾառայե՛ք կամ վճարե՛ք. պատգամավորը պնդում է՝ խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինիՊուտինն ու Թրամփը կհանդիպե՞ն Ստամբուլում. Ռուսական աղբյուրՄայիսի 14-ի աստղագուշակԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՌուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ) «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնումԱրեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը«Ժողովուրդ». Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». քաղաքական հաշվա՞րկ էՌԴ-ն լրջորեն պատրաստվում է լայնածավալ հարձակման և ուժերը տեղափոխում է առաջնագծի կարևոր կետեր. Financial TimesՍպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովԵրևման Սուրբ Խաչի տոնին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ–ում չեն մարսում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով«Հրապարակ». Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրաՓրկարարները ժամեր անց գտել են Կիևյան կամրջից ցած նետված երիտասարդի մարմինը«Ժողովուրդ». Բունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. Վարդապետյանի լռությունը սկսում է «ձայնել»Ռուսական բանակը սկսել է թիկունքից շրջանցել Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան (Տեսանյութ, Քարտեզ)Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. ՄոդիԱրտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top