Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան

Ներքաղաքական

Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պնդել է, թե այն, որ Ստալինգրադի հաղթանակը փրկել է Հայաստանը՝ թուրքական ներխուժումից, պարզապես միֆ է: Վերոնշյալի մասին «Իրավունք» -ը զրուցել է Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ կասեք Արծրուն Հովհաննիսյանի աղմկոտ հայտարարությունների մասին՝ կապված հայ ժողովրդի համար Ստալինգրադի ճակատամարտի նշանակության հետ:

Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որեւէ տեղեկատվության։ Նա անձամբ շատ ավելի լավ կլինի, եթե այլեւս նման հարցերի վերաբերյալ չխոսի, քանի որ այդպիսի կոպիտ սխալ գործելն անթույլատրելի է։

Իրականում տեղի ունեցածը դրա ճիշտ հակառակն է։ Թուրքերը բավականին մեծ թվով ուժեր էին կուտակել Հայաստանի սահմանին։ Ի դեպ, սա նորություն չէ ժամանակին այդ մասին գիտեին ինչպես բազմաթիվ պատմաբաններ, այնպես էլ շատ ուրիշ մարդիկ։ Նրանք սպասում էին՝ ինչպես նաեւ ուրիշները, նույնիսկ ողջ գերմանացի ժողովուրդը, որ երբ Ստալինգրադն ընկնի (որն, ի դեպ, շատ կարեւոր հանգրվան էր), իրենք ներխուժելու էին Հայաստան։ Քանի որ Ստալինգրադի անկումը նշանակում էր, որ Սովետական Միությունը մեծ հարված էր ստանալու եւ այլեւս ի վիճակի չէր լինելու զբաղվել Հարավային Կովկասում տեղի ունեցող խնդիրներով։ Դրա համար էլ նրանք պատրաստ էին։ Այդ խոսակցությունները տարածվում էին նույնիսկ ժողովրդի մեջ՝ բոլորը խոսում էին, որ շուտով թուրքերը մտնելու են Հայաստան եւ իրականացնելու են իրենց ծրագիրը։ Ես սա ասում եմ որպես ներսից մարդ, ոչ միայն գրքերից կարդացած։ Ես այնպիսի տարիք ունեմ, որ թեեւ անձամբ չեմ ապրել այդ ժամանակաշրջանը, սակայն մեր պապերը՝ հայրս եւ պապս, շատ լավ հիշում էին այդ ամենը։ Նրանք դա ապրել էին։

Բացի այդ, ես կարող եմ ավելին էլ ասել։ Այն ժամանակ թուրքերը հնարել էին «20 դասակարգ զինվորագրություն» կոչվածը։ Այսինքն՝ քրիստոնյաներին զորակոչում էին 20 տարեկանից սկսած՝ երբեմն նաեւ ավելի երիտասարդներին։ Կային մարդիկ, ովքեր ընդամենը երկու ամիս առաջ էին վերադարձել ծառայությունից, սակայն նորից զորակոչվում էին։ Նրանց զինվորական համազգեստ չէր տրվում Հունաստանից բերած աղբահանների հագուստ էին տալիս եւ հատուկ վայրերում կենտրոնացնում էին՝ որպես աշխատանքային խմբեր։ Նրանք սպասում էին Ստալինգրադի անկմանը, որպեսզի նոր կոտորած եւ ջարդ կազմակերպեն Թուրքիայի ներսում։ Սակայն, երբ Ստալինգրադը չընկավ եւ իրենց ցանկությունները չիրականացան, այդ բոլոր մարդկանց տուն ուղարկեցին։

— Արդյո՞ք կարելի է ասել, որ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերը, պարզապես, պատմության խեղաթյուրում եւ նացիստական Գերմանիային արդարացնելու միտում ունեին:

— Այս խոսքերը ոչ միայն պատմության պարզ խեղաթյուրում են, այլ նաեւ միտումնավոր քայլ, որը կրում է հստակ պատվերով իրականացվող քաղաքական բնույթ։ Շատ հաճախ նման անհիմն եւ մանկամիտ հայտարարությունները, երբեմն նույնիսկ կարող են տարօրինակ թվալ, բայց երբ նրանք հնչում են հասարակական կամ քաղաքական հարթակից, դրանք ունեն ավելի խորքային ու վտանգավոր նշանակություն։ Եթե նույնիսկ նման խոսքեր ասեր մի փոքրիկ երեխա, շատ մարդիկ կժպտային, կխոսեին, կշարունակեին իրենց օրը՝ առանց լուրջ ուշադրություն դարձնելու։ Սակայն, երբ այսպիսի տեսակետներ հնչում են ավելի մեծ ամբիոններից, ավելի լայն լսարանի մոտ, սկսում է առաջանալ հարց՝ արդյոք սա պարզապես պատահականություն է, թե՞ մշակված, նպատակաուղղված քարոզչություն։

Ակնհայտ է, որ սա պատահական չէ։ Երբ հետեւողականորեն կրկնվում են նման հայտարարություններ, ակնհայտ է, որ դրանց հետեւում կա մի տիպիկ մեխանիզմ՝ քաղաքական ուժեր կամ շահերի խմբեր, որոնք ծրագրել են ու նպատակաուղղված իրականացնում են այս քաղաքականությունը։ Այս քաղաքականության հիմնական նպատակը հանրությանը մոլորեցնելն է, նրանց շեղելը պատմական ճշմարտություններից ու իրականությունից։ Սա մի քայլ է, որը փորձում է բացել ճանապարհը ապակողմնորոշված եւ խեղաթյուրված պատմությամբ ապրող հասարակությունների համար։

Այսպես, նման հայտարարությունները ոչ միայն վտանգավոր են իրենց նպատակով, այլ նաեւ կարող են ունենալ ավելի լայն ազդեցություն՝ տարածվելով տարբեր մակարդակներով, ազդելով հասարակության ընկալման վրա, ձեւավորելով մթնոլորտ, որտեղ պատմական ճշմարտությունները եւ հիշողությունները խեղաթյուրվում են։ Պատմական անշեղ ճշմարտությունները մոռացության մատնելը, մարդկանց այդ ուղղությամբ մոլորեցնելը՝ ահա այն, ինչ է իրականում այն քաղաքականությունը, որը նպատակ ունի տիրելու եւ վերահսկելու հասարակական գիտակցության ու հիշողության դաշտը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված