Ջո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվել
Միջազգային
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի շագանակագեղձի պլանային զննման ժամանակ նրա շագանակագեղձում հայտնաբերվել է փոքրիկ հանգույց, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախկին նախագահի մամուլի ծառայությանը։
Կարճ հայտարարության մեջ նշվում է, որ գտածոն «հետագա զննություն է պահանջում»։ Եթե շագանակագեղձում հայտնաբերվում են հանգույցներ, սովորաբար անհրաժեշտ է ուրոլոգի լրացուցիչ հետազոտություն՝ շագանակագեղձի քաղցկեղը բացառելու համար: Նման անոմալ գոյացությունները կարող են առաջանալ քաղցկեղի կամ ավելի նվազ լուրջ հիվանդությունների, դրանց թվում՝ շագանակագեղձի բորբոքման կամ մեծացման հետևանքով։
Բայդենը 82 տարեկան է։ Դեմոկրատական առաջնորդները նրա տարիքը և առողջական խնդիրները նշել են որպես պատճառներ, որոնց համար նա հրաժարվել է 2024 թվականի վերընտրությունից՝ անցյալ տարվա հունիսին ձախողված հեռուստաբանավեճից հետո։
Սակայն անցյալ շաբաթ Բայդենը մերժել է իր տարիքի վերաբերյալ մտահոգությունները՝ հայտարարելով, որ կուսակցությունը չի հավատում դրան և փոխարենը մեղադրել է Դեմոկրատական կուսակցության ղեկավարությանը և «նշանակալի դոնորներին»։