Զելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»
Միջազգային
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու դիրքերն Ուկրաինայի ներսում երերուն են․ նրա ռեժիմը կարող է ընկնել կամ տապալվել «ամիսների ընթացքում»։
Այս մասին հայտնել է Հունգարիայի հիմնարար իրավունքների կենտրոնի վերլուծաբան Զոլթան Կոսկովիչը X սոցիալական ցանցի իր էջում։
«Զելենսկու ռեժիմը կա՛մ կընկնի, կա՛մ այն հնարավոր կլինի տապալվել ամիսների, ոչ թե տարիների ընթացքում»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով, Ստամբուլում բանակցություններից առաջ Ռուսաստանը պետք է համոզվի, որ Կիևը չի կարող զինադադարն օգտագործել վերազինման նպատակով։