Ռադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար են
Միջազգային
Ուկրաինական բյուջեում այս տարի բավարար գումար չկա․ Կիևին անհրաժեշտ կլինի Ուկրաինայի ԶՈւ ծախսերն ավելացնել մոտավորապես 200 միլիարդ գրիվնայով (4,8 միլիարդ դոլար): Այս մասին Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել է իր Telegram ալիքում։
«Արդեն ակնհայտ է, որ բանակի համար ծրագրված ծախսերը անբավարար են, և կարիքն ավելի մեծ կլինի: Հիմա անհրաժեշտ կլինի մոտ 200 միլիարդ գրիվնա, հետևաբար, կառավարությունը մոտ ապագայում փոփոխությունների նախագիծ կներկայացնի բյուջեում»,- գրել է նա: