Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփի բանագնաց Ուիտկոֆը կմեկնի ՌԴ-ի հետ բանակցելու «Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին «Իրավունք». ՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին

Հայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահին

Իրավական

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինն աշխատում է «Հայ փոստում», 2021 թվականին նրա տարեկան աշխատավարձը, ըստ հայտարարգրի, 6.8 մլն դրամ էր, այդ ժամանակ Կոնջորյանը դարձավ ֆրակցիայի ղեկավար, 2022 թվականին նրա աշխատավարձը դարձավ 9.5 մլն դրամ, 2023–ին դարձավ 10․5 մլն դրամ, անցյալ տարի էլ Հայկ Կոնջորյանի կինը դարձավ «Հայ փոստի» տնօրեն։ Այս թռիչքաձև աճն արդյո՞ք որևէ աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ և, օրինակ, եթե Հայկ Կոնջորյանը չլիներ իշխող խմբակցության ղեկավար, արդյո՞ք նրա կինն այս թռիչքը կունենար, այս կարիերան կկարողանա՞ր հաղթահարել»,– նման հարց ուղղեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

ՀԿԿ նախագահն, ի պատասխան, ասաց․ 

«Չեմ կարող Ձեր քաղաքական բնույթի հարցադրմանը պատասխանել։ Համենայնդեպս, Ձեր նկարագրած դեպքի մասով չեմ կարող նկատել որևէ կոռուպցիոն բնյութի տվյալ։ Եթե ունեք այլ տվյալներ հանցանքի վերաբերյալ, խնդրում եմ պատշաճ հաղորդում ներկայացնել Հակակոռուցիոն կոմիտեում»։

Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշեց, որ «Հայ փոստի» տնօրենը մրցույթի արդյունքում է ընտրվում և անձամբ ճանաչում է Շուշանիկ Ալեքսանյանին։ «Շատ բարձր եմ գնահատում թե՛ իր պրոֆեսիոնալ, թե՛ մարդկային կարողությունները։ Կարծում եմ՝ այստեղ կոռուպցիայի վերաբերյալ հարցն ուղղելը մի քիչ թիրախավորման է նման։ Տիկին Թովմասյան, խնդրում եմ՝ զերծ մնանք։ Բոլորն էլ գիտեն, որ «Հայ փոստի» տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, և ցանկացած քաղաքացի կարող է դիմել նման մրցույթին»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ