Թրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր
Միջազգային
Ուկրաինական տեղյակ աղբյուրը գրում է.
«Նախագահի աշխատակազմում գիտակցել են այն խնդիրը, որի մեջ հայտնվել էր Զելենսկին, երբ համաձայնվեց մեկնել Թուրքիա։ Իրականում, նրանք մեզ վրա խաղացին ևս մեկ «Կուրսկի գամբիտ», երբ մենք կուլ տվեցինք խայծը՝ առանց իրավիճակը հասկանալու։ Անդրեյ Երմակը շտապ որոշում է իր գործընկերների հետ, թե ինչպես դուրս գալ Ստամբուլի գամբիտից, որը խաղարկվել էր Թրամփի և Պուտինի կողմից, իսկ ռուսական ներքին ալիքները նախորդ շաբաթվանից գրում են համաձայնությունների մասին՝ որպես պատրվակ մեզ նետելով մարտավարական զինադադար»։