Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի վերջին Մոսկվա են ժամանելու գլոբալ Հարավի և Արևելիք պետությունների ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն իրենց երկրներում անվտանգության հարցերը համակարգողների միջազգային հանդիպմանը: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Տեղեկացվում է, որ այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել Հարավի և Արևելքի պետությունների, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների ղեկավարներին:
Հասկանալի է, որ հրավեր ուղարկվել է նաև Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին: Մեր ունեցած տեղեկություններով, այս հանգամանքը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանի իշխանական թիմում: Բանն այն է, որ հաշվի առնելով բուն հանդիպման ֆորմատն ու թեման՝ ահռելի ճնշում կա Արևմուտքի ու մասնավորաբար Մեծ Բրիտանիայի կողմից, որ Հայաստանի ներկայացուցիչը հանկարծ չմասնակցի: Այսինքն, մասնակցելը կարող է էական հետևանքներ ունենալ: Մյուս կողմից՝ հրաժարվելն էլ լավագույն լուծումը չէ և կարող է էլ ավելի ծանր հետևանքներ ունենալ՝ առավել ևս նկատի առնելով, որ Ռուսաստանն իր հերթին է կոշտացրել հռետորաբանությունը, ընդ որում՝ ոչ միայն հրապարակային դաշտում, այլև ներքին, կուլիսային շփումներում:

Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն՝ ընդհանրապես, և Արմեն Գրիգորյանը մասնավորապես, նորից կանգնած են լրջագույն «դիլեմայի» առջև:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ