Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումը
Միջազգային
Ըստ ռուսական փորձագիտական աղբյուրի, Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված չորսօրյա միջոցառումների «գլխավոր արդյունքը Վլադիմիր Պուտինի առաջարկն էր Ուկրաինային»՝ մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ՝ «առանց որևէ նախապայմանի»։
ԱՄՆ նախագահը շտապես աջակցել է իր ռուս գործընկերոջը և կոչ է արել Կիևին «անհապաղ» համաձայնել հանդիպմանը։ Իր հերթին, Վլադիմիր Զելենսկին, ով միչ այդ պահանջում էր` 30-օրյա զինադադար, այլապես ոչ մի բանակցություն չի լինի, Թրամփի պահանջից հետո շտապես համաձայնել բանակցություններին, բայց, որպես «թակարդ», առաջարկեց դրանք անցկացնել ամենաբարձր մակարդակով։
Պուտինը դեռ չի արձագանքել` շեշտը շարունաակելով դնել նրա վրա, որ նախ պետք է հանդիպեն պրոֆեսիոնալ պատվիրակությունենրը, կազմեն եւ համաձայնեցնեն խաղաղության փաստաթուղթը, ապա միայն անցկացնել բարձր մակարդակի հանդիպում` այդ փաստաթուղթը ստորագրելու համար:
Բայց ահա, Թրամփի հայտարարությունը, որ կարող է անձամբ մեկնել ստամբուլ, «շատ ավելի նման է նախորոք պայմանավորված սցենարի»,- նշում է աղբյուրը: «Չմոռանքնք, մինչ այս ակտիվ նախապատրաստական փուլում էր Պուտինի եւ Թրամփի երկկողմ գագաթաժողովի թեման, որը, համաձայն նախնական խոսակցությունների, ծրագրվում էր անցկացնել մայիսի կեսերին: Լոնդենն ու Կիեւն ակտիվորեն փորձում էին դա ձախողել, ու հիմա ինչ է ստացվում. թեեւ առիթը ռուս-ուկրաինական թեման է, բայց դա չի նշանակում, որ եթե Պուտինն ու Թրամփը գտնվեն Ստամբուլում, Զելենսկու վրա համատեղ ջանքերով հստակ պարտավորություններ դնեն, դրանից հետո նաեւ երկկողմ գագաթաժողով չեն անցկացնի` շրջանցելով լիբերալների բոլոր խաղերը»,- կարծում է փորձագետը: