Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան

Ներքաղաքական

Քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ հետ:

Ես hիմա խոսում եմ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից՝ ներկայացնելով մեր քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի եւ մեր ընտրած գործողությունների վերաբերյալ։ Ինչպես արդեն նշվել է մեր տարածած հրապարակային հայտարարության մեջ, մենք համոզված ենք, որ ներկա իշխանությունների փոփոխությունը հնարավոր եւ առավել իրատեսական է իրականացնելու խորհրդարանական ճանապարհով, իսկ կոնկրետ՝ վարչապետին անվստահություն հայտնելու մեխանիզմի միջոցով։ Մեր գնահատմամբ, սա այս փուլում ամենաարդյունավետ եւ օրինական ուղին է, որը կարող է հանգեցնել համակարգային փոփոխությունների։ Այս գործընթացը մենք դիտարկում ենք որպես առաջնահերթ քաղաքական գործիք։

Հայտարարության երկրորդ հատվածում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել այն կարեւոր հանգամանքին, որ քաղաքական պայքարը չպետք է վարակվի անհատական շահադիտական դրդապատճառներով կամ անպատասխանատու նախաձեռնություններով, որոնք կարող են վնասել ոչ միայն գործընթացի մաքրությանը, այլեւ հանրային վստահությանը։ Այդ իսկ պատճառով մենք նպատակաուղղված կերպով, այս փուլում, չենք առաջադրում վարչապետի թեկնածու։ Այս որոշումը պայմանավորված է բացառապես նրանով, որ ցանկանում ենք ապահովել գործընթացի լիարժեք թափանցիկությունն ու կենտրոնացվածությունը ազգային եւ հանրային շահերի վրա՝ զերծ մնալով ներքաղաքական ամբիցիաներից։

Հատկապես կարեւորվում է նաեւ այն փաստը, որ մենք բաց ենք ցանկացած ձեւաչափով քննարկման համար՝ առանց որեւէ նախապայմանների։ Սա ներառում է ոչ միայն վարչապետին անվստահություն հայտնելու օրինական գործընթացը, այլեւ, անհրաժեշտության դեպքում, վարչապետի իմպիչմենթի մեխանիզմի կիրառումը։ Մենք պատրաստ ենք խոսել եւ գործել նաեւ այդ ուղղությամբ, եթե զարգացումները դա պահանջեն։ Այս սկզբունքի շրջանակում «Պատիվ ունեմ» խմբակցության ցանկացած անդամ լիազորված է հանդես գալ նման նախաձեռնությամբ, եւ որեւէ սահմանափակում այս հարցում չկա։

Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել՝ թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն։ Ընդհակառակը՝ դա ցուցիչն է մեր պատասխանատու վերաբերմունքի ու կայուն մոտեցման՝ այս խորացող ճգնաժամի պայմաններում։ Մենք պատրաստ ենք համախմբվել, լսել, քննարկել բոլոր բանական առաջարկներն ու նախաձեռնությունները՝ շարունակելով գործել առանց անձնական հավակնությունների, միայն եւ միայն ի նպաստ հանրային ու պետական շահերի։

Վերջում ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտադրել՝ մեր մոտեցումը պայմանավորված են բացառապես Հայաստանի Հանրապետության շահերով։ Մենք հուսով ենք, որ մեր դիրքորոշումը ճիշտ կհասկացվի եւ դրականորեն կընդունվի ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ գործընկեր քաղաքական ուժերի կողմից:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված