Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու
Միջազգային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Ես խոսեցի Էրդողանի հետ։ Մենք քննարկեցինք Թուրքիայում կայանալիք հանդիպման հիմնական մանրամասները, որոնք կարող են օգնել դադարեցնել պատերազմը։ Ես շնորհակալ եմ ամենաբարձր մակարդակի աջակցության և դիվանագիտությունը խթանելու պատրաստակամության համար», - ասաց նա։
Զելենսկին նշել է Եվրոպայի ներգրավվածության կարևորությունը խաղաղության գործընթացում։
Հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուկրաինացի Զելենսկիին ասել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների կարևորության մասին ։