Մեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The Times
Միջազգային
Լոնդոնի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այսօր՝ մայիսի 12-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի տանը բռնկված հրդեհի հանգամանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Այս գիշեր հրդեհ է բռնկվել 2 մլն ֆունտ արժողությամբ տանը: «Երկուշաբթի օրը՝ մայիսի 12-ին, ժամը 01.35-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել հյուսիսային Լոնդոնի շենքերից մեկում: Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր: Հրդեհը վնասել է տան դուռը, զոհեր չկան», - նշում է թերթը՝ հզում անելով Սքոթլանդ Յարդին:
Մեծ Բրիտանիայի վարչապետի առանձնատունը բազմիցս դարձել է դժգոհ մարդկանց թիրախը։ Անցյալ տարի, օրինակ, երեք հոգի դատապարտվել են տան դիմաց պաղեստինամետ բողոքի ցույցերի համար:
Քեյր Սթարմերի վարչապետ դառնալուց ի վեր նա կնոջ հետ ապրում է Դաունինգ Սթրիթում գտնվող բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնական նստավայրում։ Տունը, ըստ The Times-ի, տրվում է վարձով։