Իրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցին
Միջազգային
Իրանը սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին։ Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին, փոխանցում է РИА Новости-ն։
«Պուտինի այցը Թեհրան ներկայումս մշակման փուլում է, նախապատրաստական աշխատանքներ են տարվում»,- ասել է նա։
Ապրիլին Պուտինը ստորագրել է օրենք, որը վավերացնում էր Իրանի հետ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։
Համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունվարին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Հանդիպումից հետո Իրանի առաջնորդը նշել է, որ իր համոզմունքները մոտ են Պուտինին։
Փեզեշքիանը հավելել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր չեն հանդուրժել արտաքին միջամտությունը։