Պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել
Քրեական
Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել, հայտնում է Shamshyan.com-ը
Պարզվել է, որ 43-ամյա Խաժակ Ենոքյանն իր 18-ամյա դստեր լուսանկարները «TikTok» սոցիալական կայքով տարածելու հարցի շուրջ իր տանը վիճաբանել է 22-ամյա Սամվել Մ.-ի հետ, որի ժամանակ Ս. Մ.-ն դանակով հարվածներ է հասցրել Խ. Ենոքյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Սամվել Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: