Թրամփին վրդովեցրել է Հռոմի նոր պապի մասին հարցը
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չափազանց վրդովեցրել է ABC News-ի լրագրող Մարթա Ռադդացի այն հարցը, թե ինքը ինչ դեր է խաղացել նոր պապ Լեո XIV-ի ընտրության գործընթացում։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է The Truth սոցիալական ցանցում։
Ըստ ԱՄՆ առաջնորդի՝ հարցը «առաջացել է ոչ մի տեղից», սակայն այն եղել է լրագրողի՝ «թրամփով տարված» մտքում։
Թրամփը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ի տարբեր շրջաններում նախագահական ընտրությունների ժամանակ իրեն մեծ թվով ձայներ են տվել կաթոլիկները (54%-խմբ․)։