Նաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը հնարավոր է՝ շուտով կարիերան շարունակի Իտալիայի Ա սերիայում։ Այս մասին հայտնում է Match TV-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայ ֆուտբոլիստը հայտնվել է «Վերոնայի» ուշադրության կենտրոնում։ Իտալական ակումբը ձախ եզրում ուժեղացում է փնտրում, և Նաիրը դիտարկվում է որպես այդ դիրքը ուժեղացնելու թեկնածուներից մեկը։ Նշվում է, որ խաղացողի ներկայացուցիչը և ռուսական ակումբը կապի մեջ են եղել՝ քննարկելով տրանսֆերի հնարավորությունը։