Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Նաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ելիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում «Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ) Վտանգված է Եվրոպայի ապագան․ Reuters Թուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկով Օրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համար Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում

Փաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համար

Հայաստանի վերջին յոթ տարվա հասարակական-քաղաքական կյանքում ծնունդ առած արատավոր երեւույթներից մեկն էլ ՔՊ-ական Կառավարությանն առընթեր գործող ծպտյալ հիմնարկներն են, որոնք ժողովրդի շրջանում հայտնի են «ֆեյքերի ֆաբրիկա» անունով:

Դրանցում հիմնականում ընդգրկված են բարոյահոգեբանական առումով խնդիրներ ունեցող, հանրության ամենաստորին սանդղակում գտնվող տեսակի ներկայացուցիչներ՝ առանց սեռի, տարիքի եւ այլասերվածության սահմանափակումների:

Ի դեպ՝ «ֆեյքերի» ծառայություններից սովորաբար օգտվում է այն իշխանությունը, որը նրանց մեջ ինչ-որ հարազատություն, սրտամոտ ինչ-որ գիծ է տեսնում:

«Ֆեյք» խմբերն ապահովված են կայուն աշխատավարձով, հարմարավետ աշխատատեղով, տեխնիկական հագեցվածությամբ եւ այլ միջոցներով: Նրանց թիվը հանրապետությունում մի քանի հազարի է հասնում, ամեն խումբ բաժանված է ստորաբաժանումների, որոնցից յուրաքանչյուրն ունի շաբաթական աշխատանքի որոշակի ծավալ եւ հաշվետու է տվյալ խմբի ամենագլխավորին՝ հազարապետին:

Իր հերթին՝ հազարապետն ամսվա կտրվածքով հաշիվ է տալիս իշխանական բուրգին տիրապետող անձի պաշտոնական լիազորին, որը կարող է լինել, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը կամ մամլո խոսնակը: Նա էլ համակարգում է ստերի ու կեղծիքների ֆաբրիկայի «աշխատանքը» պետական բարձր մակարդակում:

Օրվա «ֆեյք լուրերի» թեմատիկան՝ պահի արդիականությանը համահունչ, որոշում եւ շրջանառության մեջ է դնում հազարապետը: Շարքային «ֆեյքիկների» պարտքը վերջինիս գրառմանը ներդաշնակ արձագանքելն է, գրառման թիրախին հնարավորինս գռեհիկ, նվաստացուցիչ բառամթերքով անդրադառնալը՝ ամեն մեկն իր անբարոյականության ու փչացածության չափով՝ ինչպես ասում են:

Ընտրված թիրախները «ֆեյքիկների» թունոտ խայթոցներից պրծում չունեն, ովքեր էլ որ լինեն՝ հարգված բժիշկ-պրոֆեսոր, հերոսածին մայր, աշխարհահռչակ մարզիկ, երգիչ, թե գիտնական: Կայպանեն մինչեւ վերջ, մարդու պատիվն ու անունը հողին կհավասարեցնեն: Բայց իրենց վարձատրությունը դրանից միայն կավելանա:

Փաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու, դրանց միջոցով ազգն իրար դեմ թշնամացնելու, երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը թուլացնելու եւ նման թանկ գնով ընդամենն իր ապաշնորհ, ազգուրաց իշխանության դիրքերն ամրացնելու նպատակով:

Ահա մի պարզ օրինակ՝ ցույց տալու համար, թե որքան է Կառավարությունը՝ ի դեմս Փաշինյանի, կարեւորում իր «ֆեյքերի ֆաբրիկան», հանուն որի՝ պատրաստ է բարձրաստիճան պետական ծառայողի (Հանրային խորհրդի նախագահի) հաստիքը կրճատել, մարդուն ազատել զբաղեցրած պաշտոնից եւ նրան ավելի գայթակղիչ պայմաններով աշխատանք առաջարկել վերը հիշատակված «ֆեյքերի ֆաբրիկայում»՝ որպես քարոզիչ ու հազարապետ:

Պետական կառավարման համակարգում կադրային աշխատանքները տապալող անձը, սակայն, բավական հաջողակ է սեփական իմիջի համար արդյունավետ աշխատող «կադրեր» ընտրելու հարցում, ինչը թույլ է տալիս պարբերաբար համալրել «յուրայինների» քարոզչական զինանոցը:

Իշխանության եւ անձամբ առաջին դեմքի քարոզիչների թիվ մեկ ձայնափողը, թող դա արտառոց չհնչի, Առաջին հանրայինն է, մասնավորապես՝ Պետրոս Ղազարյանի հաղորդումը, որի հյուրերը գրեթե ամենօրյա հաճախականությամբ եթերից տարածում են «Իրական Հայաստանի», Հայոց ցեղասպանության, Ղարաբաղյան շարժման օրակարգի եւ մի շարք այլ թեմաների վերաբերյալ Փաշինյանի վայրիվերո գաղափարները:

Սուտը, կեղծիքը, երկերեսանիությունն ու ձեռնածությունը Նիկոլի քարոզիչների գլխավոր զենքն են, որոնց գործադրմամբ, թերեւս, կարողանում են մոլորեցնել հանրության մի փոքր հատվածին, բայց՝ ոչ ավելին:

Ժողովրդի ճնշող մեծամասնությունը լավ գիտի, թե ով՝ ով է: Նրան այլեւս չես խաբի՝ «ջինը շշից դուրս է եկել»:






Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանըՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել«Երեխաները դպրոց չեն գնալու»․ ի՞նչ կատարվում Պուշկինի անվան դպրոցում. ուղիղ միացումԱննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․amՍերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ ՇարմազանովՍուրեն Պապիկյանը մեկնել է ԳերմանիաՄահացել է քաղաքագետ Արմեն ՀովհաննիսյանըԳործադուլն ու դասադուլը Պուշկինի անվան դպրոցում կշարունակվիՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՌիլսկի հյուրանոցին հարված հասցրած HIMARS-ը ռուսական ուժերը ոչնչացրել են (Տեսանյութ)Կարճ եւ հստակ բացատրություն, թե ինչ է կատարվում աշխարհում (Տեսանյութ)ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում ստորագրել են առևտրային համաձայնագիր. Սպիտակ տունԻնչով էին զբաղված Կիեւից վերադարձող Մակրոնը, Սթարմերը և Մերցը. Բրիտանիայի խորհրդարանի անդամը բացատրել էԹրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբԶանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկԵս Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի2-ամյա Տիգրանի ծնողների հույսը Աստված էՓաշինյանը «տրաս է հանել» սյունեցի պատգամավորներինԹրամփ. Ուկրաինան պետք է «անհապաղ» համաձայնի առաջարկվող բանակցություններինՄենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալՄակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը ՊենՓաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համարԿամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top