Ինչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա Բանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Նաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ելիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում «Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ) Վտանգված է Եվրոպայի ապագան․ Reuters Թուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկով Օրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համար Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

Կամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունում

Սպորտ

Կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանը առողջական խնդիրների կարգավորման համար վերջին ամիսներին գտնվում էր Եվրոպայում։ Այդ ընթացքում Կամոն Իսպանիայի Վալենսիա քաղաքում հանդիպել է MMA մարզաձևում հայ ամենաճանաչված մարզիչ Էդմոնդ Թարվերդյանին, ով մարզել է աշխարհահռչակ Ռոնդա Ռոզիին, ինչպես նաև հայ տարբեր մարզիկների, ովքեր ինչպես նախկինում այնպես էլ այսօր հանդես են գալիս UFC կազմակերպությունում։

Հանդիպմանը քննարկել են MMA մարզաձևում Կամո Ունանյանի հետագա անելիքները։

«Առաջնայինն ու ամենակարևորն այն է, որ հիմա պետք է վերսկսել մարզումները»,- հանդիպմանը Կամո Ունանյանին ասել է Էդմոնդ Թարվերդյանն ու իր պատրաստակամությունը հայտնել, որ եթե Կամոն լինի լավ մարզավիճակում, ապա մեկ կամ երկու մենամարտ կունենա UFC կազմակերպությունում։

Չնայած, վերջին վիրահատությունից հետո Կամոյի ողնաշարի խնդիրները դեռ չեն կարգավորվել, բայց մինչ UFC-ն նա պետք է այս տարվա մայիս կամ հունիս ամիսներին մեկ մենամարտ ունենա Ղազախստանում կամ Ռուսաստանի Դաշնությունում։

«Այս պահին դեռ հստակ չեմ կարող ասել, թե երբ տեղի կունենա իմ մենամարտը UFC կազմակերպությունում, քանի որ դեռ պետք է վերսկսեմ պարապմունքներս՝ մեկ մենամարտում հաղթանակ գրանցեմ, ապա նոր ընդգրկվեմ UFC կազմակերպության մրցումներում»,- ասաց Կամո Ունանյանն ու վստահեցրեց, որ ամեն ինչ կանի հաղթանակի համար, որից հետո էլ պարզ կլինի UFC-ում մենամարտելու ժամկետներն ու վայրը․ «Եթե մասնակցեմ ապա այն տեղի կունենա կա՛մ Աբու Դաբիում կամ էլ՝ Էլ Ռեիադում, որտեղ UFC –ն տարվա ընթացքում  մի քանի մրցաշար է կազմակերպում»։

Նշենք, որ UFC-ն սպորտային աշխարհի հեղինակավոր MMA-ի կազմակերպությունն է, որտեղ  հանդես են գալիս աշխարհի ամենաուժեղ և ճանաչված մարզիկները։

Կամո Ունանյանի խոսքերով UFC-ում հանդես գալը յուրաքանչյուր մարզիկի երազանքն է, պարզապես պետք է ապաքինվի և վերադառնա լավ մարզավիճակի ու պատրաստ լինի մասնակցության․ «Իհարկե, դրա համար նորից պետք է վերսկսեմ մարզումներս և դրա հետ մեկտեղ շարունակեմ նաև բուժման կուրսը, որպեսզի ապաքինվեմ։ Կարծում եմ, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, հաջորդ տարի կավարտեմ իմ սպորտային կարիերան: Այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, մեջքիս խնդիրը թույլ չի տալիս, գնալով իրավիճակն ավելի բարդանում  է։ Ժամանակը շատ կարճ է, ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի ինչ կազմակերպությունում էլ մենամարտեմ այն ավարտվի հաղթանակով»,- վստահեցրեց Կամո Ունանյանը։

Հիշեցնենք, որ Կամո Ունանյանը MMA մարզաձևում մենամարտում է ընդամենը 3 տարի, արդյունքում գրանցելով 7 հաղթանակ և ոչ մի պարտություն։ Այս մարզաձևում նրա վերջին մենամարտը տեղի է ունեցել 2024թ․ հուլիսի 15-ին  «MixFight» կազմակերպությունում և նոկաուտի ենթարկելով Ղազախ մարզիկին դարձավ WKN վարկածով գոտու տիտղոսակիր և նվաճեց աշխարհի գոտին։

Ի դեպ, կարատեի հետ կապված պլանների մասին խոսելով Կամոն տեղեկացրեց, որ ցանկանում է կարատեում ևս ավելացնել իր տիտղոները․ «Ուզում եմ մասնակցել հունիսի 5-8-ը Խորվաթիայում կայանալիք Շիտորիու ոճի աշխարհի առաջնությանը, որից հետո՝ հուլիսի 9-13-ը Շվեդիայի Մալմիո քաղաքում WUKF վարկածով աշխարհի առաջանությանը։ Հուսամ, առողջական և մարզական կարգավիճակս թույլ կտան այդ ցանկությունն էլ իրականացնել՝ գրանցելով հաղթանակներ»,- հույս հայտնեց աշխարհի և եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը։






Ինչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանըՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել«Երեխաները դպրոց չեն գնալու»․ ի՞նչ կատարվում Պուշկինի անվան դպրոցում. ուղիղ միացումԱննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․amՍերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ ՇարմազանովՍուրեն Պապիկյանը մեկնել է ԳերմանիաՄահացել է քաղաքագետ Արմեն ՀովհաննիսյանըԳործադուլն ու դասադուլը Պուշկինի անվան դպրոցում կշարունակվիՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՌիլսկի հյուրանոցին հարված հասցրած HIMARS-ը ռուսական ուժերը ոչնչացրել են (Տեսանյութ)Կարճ եւ հստակ բացատրություն, թե ինչ է կատարվում աշխարհում (Տեսանյութ)ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում ստորագրել են առևտրային համաձայնագիր. Սպիտակ տունԻնչով էին զբաղված Կիեւից վերադարձող Մակրոնը, Սթարմերը և Մերցը. Բրիտանիայի խորհրդարանի անդամը բացատրել էԹրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբԶանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկԵս Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի2-ամյա Տիգրանի ծնողների հույսը Աստված էՓաշինյանը «տրաս է հանել» սյունեցի պատգամավորներինԹրամփ. Ուկրաինան պետք է «անհապաղ» համաձայնի առաջարկվող բանակցություններինՄենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալՄակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը ՊենՓաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համարԿամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top