Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)
Միջազգային
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, ռուսական ուժերը Ռորեվկ-Պոկրովսկ ուղղությամբ ուկրաինական վերահսկողության ելուստում գրավել են զինադադարից հետո վերսկսցած հարձակման արդյունքում դուրս են եկել Ռոմանովկայի հարավային ծայրամաս (Քարտեզ)։
Այս բնակավայրը գրավելու դեպքում ռուսները սպառնում են օղակել ելուստում գտնվող ուկրաինական ուժերը, եւ նրանք, նման է, որ ակտիվորեն փախչում են:
Սպասվում է նաեւ, որ Ռոմաբովկան գրավելով, այս ուղղությամբ ռուսական ուժերն արագորեն կհասնեն Ալեքսանդրո-Կալինովո:
Միաժամանակ, ռուսական ուժերն ակտիվորեն հարձակվում են նաեւ Պոկրովս-Կոնստանտինովկա մայրուղուն զուգահեռ կառուցված ուկրաինական պաշտպանության հիմնական գծի թիկունքում` առաջանալով Ալեքսանդրո-Կալինովոյի հարակից Յաբլոնովկա: Այս հատվածում ուկրաինական պաշտպանությունը գործնականում փլուզված է, եւ եթե չլինի զինադադար, ապա Յաբկոնովկա - Ալեքսանդրո-Կալինովո գիծը վերցնելը չի ձգվի: Այս դեպքում ռուսները, ինչպես ավելի վաղ էինք ենթադրել, օպերատիվ տարածք կստանան դեպի Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ:


