Գոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում կայացավ հերթական «Էլ Կլասիկոն», որն ավարտվեց 4:3 հաշվով, հօգուտ «Բարսելոնայի»:
Մադրիդցիները հանդիպման 14-րդ րոպեին հաղթում էր 2:0 հաշվով։
Կատալոնական թիմից դուբլ գրանցեց Ռաֆինյան, դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Էրիկ Գարսիան ու Լամին Յամալը։ «Արքայական ակումբից» հեթ-տրիկ ձևակերպեց Կիլիան Մբապեն։
«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 82-ի, առաջին տեղում է և առաջնության ավարտից 3 տուր առաջ 7 միավորով գերազանցում է 75 միավորով երկրորդ տեղում մնացած «Ռեալին»։
«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»` 4-3 (տեսանյութ)