Հռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումները

Հռոմի Լևոն 14–րդ պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականն ու բարեփոխումները:
Այս մասին հայտնում է Reuters–ը:
Լևոն 14–րդ պապը կարդինալներին ասել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը թողել է «արժեքավոր ժառանգություն», որը պետք է շարունակվի։
Բոլոր կարդինալների հետ իր առաջին հանդիպմանը նա խնդրել է ավագ հոգևորականներին հաստատել իրենց հանձնառությունը 1960-ականներին Վատիկանի երկրորդ ժողովի կողմից ընդունված եկեղեցական խոշոր բարեփոխումներին։
Լևոն 14–րդ պապը նշել է, որ ընդհանուր առմամբ Ֆրանցիսկոս պապը, որը տեսլական ուներ՝ 1.4 մլրդ անդամ ունեցող եկեղեցին բացել դեպի ժամանակակից աշխարհը, թողել է ծառայությանը լիակատար նվիրվածության օրինակ: