Հռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասին
Միջազգային
Նորընտիր Հռոմի պապ Լևոն XIV-ը մանկուց սիրում էր քահանայի դեր խաղալ։ Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով պապի եղբորը՝ Լուի Պրևոյին։
«Չիկագոյի արվարձանում մեծանալով՝ ապագա Հռոմի պապ Լևոն XIV-ը չէր ձևանում կովբոյ կամ բանկային կողոպտիչ։ Փոխարենը, նա սիրում էր քահանայի դեր խաղալ», - ասվում է հոդվածում։
Հրապարակման մեջ ասվում է, որ փոքրիկ Ռոբերտի (հայրապետի աշխարհիկ անունը - խմբ.) ընտանիքը հաճախ կատակում էր, որ նա կդառնա հովվապետ։ Հռոմի պապի եղբոր խոսքերով՝ մանուկ հասակում Լևոն XIV-ը միշտ խաղաղարարի դեր է խաղացել եղբայրների միջև հակամարտություններում։