Վաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուր
Միջազգային
Ռուսական տեղեկացվգած աղբյուրը հայտնում է.
«Կրեմլի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի վարչակազմի հետ ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների գագաթնաժողով կազմակերպելու վերաբերյալ։ Որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ, իսկ 30-օրյա ժամանակավոր հրադադարի մասին հայտարարությունը կնշանակի հանդիպումը անցկացնելու պատրաստակամություն։ Կողմերը ներկայումս համաձայնեցնում են բանակցությունների ձևաչափը և գագաթնաժողովից հետո ընդունվելիք կոմյունիկեն։ Կրեմլի բանակցային գործընթացը Թրամփի վարչակազմի հետ գտնվում է իր եզրափակիչ փուլում, ինչը թույլ է տալիս Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդներին գագաթնաժողով անցկացնել, եթե դիրքորոշումների խզում և գլոբալիստների կողմից սադրանքներ չլինի։
Սակայն Մոսկվան Վաշինգտոնին նաեւ հաղորդել է, որ այս օրերին անօդաչուներով սադրանքի պատճառով Կիեւին ուղղված պատասխան հարվածը չի չեղարկվելու: Թեեւ դա նաեւ ամերիկյան կողմի համար է ձեռնտու. Վաշինգտոնում վստահություն կա, որ Զելենսկին գլոբալիստների դրդմամբ դեռ կփորձի խուսանավել այն որոշումներից, որն ԱՄՆ-ն կկայացնի ՌԴ-ի հետ եւ կփորձի պարտադրել Կիեւին: Ուստի նպատակահարմար է, որ ռուսները, քանի դեռ առիթը կա, ուժի ցուցադրրութուն իրականացնեն, այդ թվում` «Օրեշնիկ»-ների կիրառմամբ եւ ուկրաինական որոշումների կայացման որոշակի կենտրոնների դեմ: Դա նաեւ ԶեԵրմակի համար ահազանգ կդառնա, որ անգամ իրենք անձեռնմխելիություն չունեն, եւ գլոբալիստների հետ հետագա խաղերը ընդհուպ` անձնակա հողի վրա կարող է իրենց համար ծանր հետեւանքներ ունենալ: Եվ ԱՄՆ դեսպանատան նախազգուշական հայտարարությունը սպասվող ծանր հարվածի մասին հենց այդ իմաստն ուներ»: