Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին
Միջազգային
Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին։ Այս մասին հաղորդում է Geo հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Դրանից որոշ ժամանակ առաջ Պակիստանը հայտարարեց Նուր-Հար ավիաբազայի վրա հարձակման մասին (լուսանկարում)։ Պակիստանի տվյալներով՝ Հնդկաստանը արձակել է վեց բալիստիկ հրթիռ։ Մեկը հասավ Ադամպուր, ևս հինգը՝ Ամրիտսար։ Այդպիսով, Հնդկաստանըտ սահմանային բախումներից անցնում է պակիստանյան ներքին հատվածներին հարվածելուն:
Պակիստանը նաև փակել է իր օդային տարածքը։ Միաժամանակ, սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են շրջանառվում սահմանի ուղղությամբ պակիստանյան զրահատեխնիկայի շարժման մասին։
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է լայնածավալ պատերազմի՝ «հնդկական ագրեսիայի» պատճառով։