Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Հրապարակ»․ Շուշին չպետք է հիշել. հրահանգ է իջել

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է․

«Արդեն երկրորդ տարին է, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված մայիսի 9-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում Շուշիին. մայիսի 9-ը նաեւ Շուշիի ազատագրման օրն է: Կար ժամանակ, որ հայ ժողովրդի համար այդ օրը եռատոն էր, նաեւ՝ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օրը։ Հերիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մեզնից գողացան եռատոնը, անգամ չեն էլ հիշատակում, որ այդպիսի տոն է եղել։ Շուշիի մասին 2023 թվականին է վերջին անգամ Փաշինյանը հիշատակել․ «Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով: Սա առաջին հերթին կապված է 2020թ. 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքների հետ, պատերազմի ընթացքում Շուշիի կորստով»։ Իսկ այս տարի ուղերձում Արցախի բանակի եւ Շուշիի մասին ոչ միայն բառ չկար, այլեւ տեղեկացանք, որ պետական բոլոր պաշտոնյաներին, այդ թվում՝ ՏԻՄ ղեկավարներին են «բարձր» մակարդակով հրահանգել, որ իրենց ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը։

Ուսումնասիրելով որոշ համայնքապետարանների ֆեյսբուքյան էջերը՝ Շուշիի ազատագրման մասին հիշատակում չգտանք։ Օրինակ Դիլիջանի «արու» համայնքապետ Դավիթ Սարգսյանը մայիսի 9-ի ուղերձում հիշել է միայն 1945թ․-ը։ Ամոթալի շքերթին միացել են նաեւ ՔՊ-ական մյուս համայնքապետերը։ Ընդդիմադիր որոշ համայնքապետեր ,այդուհանդերձ ,իրենց ուղերձներում հիշել են Եւ՛ Շուշին, եւ՛ Արցախը»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ